Saturday, 27 06 2026
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից

Ալիևի հետ երկխոսությունը «զարդարո՞ւմ է» Զելենսկուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բավական արտառոց հայտարարություն է արել՝ պատրաստակամություն հայտնելով ուկրաինական ենթակառուցվածքները տրամադրել Եվրոպա ադրբեջանական գազի տարանցմանը: Նման տեղեկություններ շրջանառվել են անցյալ տարեվերջին, բայց դեկտեմբերի կեսերին Զելենսկին բացառեց տարբերակը, որով Ադրբեջանը Ռուսաստանի տարածքում կարող էր գազ գնել և Եվրոպա արտահանել որպես «ադրբեջանական ապրանք»: «Մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանը հարստանա և մեր դեմ պատերազմի»,- ասել էր Զելենսկին:

Նրա վերջին հայտարարությունը գնահատելով՝ ադրբեջանցի վերլուծաբան Մեհման Ալիևը հավանական է համարում Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման ծավալների մեծացման մի երթուղի՝ «Հարավային գազային միջանցքը»: Չնայած բավական հնչեղ անվանմանը՝ խոսքը Բաքու-Էրզրում խողովակաշարի մասին է, որի թողունակությունը նույնիսկ բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը 2027 թ. ԵՄ երկրներ մատակարարվող գազի ծավալները հասցնի տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի՝ ինչպես նախատեսված է 2021թ. Ադրբեջան-ԵՄ համաձայնագրով:

«Այդ խողովակաշարի ենթակառուցվածքներում երկարաժամկետ ներդրումները թույլ կտային, որ Ադրբեջանը Եվրոպային գազ մատակարարեր ուղղակիորեն՝ շրջանցելով Ռուսաստանին, բայց այդ տարբերակը պահանջում է տևական ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ»,- գրում է ադրբեջանցի փորձագետը:

Սա բավական «նրբամշակված» գնահատական է: Իրականում Բաքու-Էրզրում խողովակաշարի ենթակառուցվածքների արդիականացման և թողունակության մեծացման թեման արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է Բաքու-Բրյուսել բանակցություններում: Այդ մասին բացահայտ խոսել է նաև Իլհամ Ալիևը և դժգոհել, որ Եվրահանձնաժողովը ոչ միայն ներդրումներ չի խոստանում, այլև գազի գնման պայմանագրերը վերապահել է մասնավոր ընկերությունների, իսկ վերջիններս միայն կարճաժամկետ գործարքներ են կնքում: Ընդ որում՝ արվում է վերապահում, որ ավելի համար գին առաջարկելու դեպքում Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կարող են խզվել:

Ուկրաինայի նախագահը հազիվ թե իրազեկված չէ Եվրահանձնաժողովի և Ադրբեջանի կառավարության բանակցություններից: Մանավանդ որ մի քանի օր առաջ է Դավոսում հանդիպել Իլհամ Ալիևին: Այս առումով ադրբեջանական գազը Եվրոպա տարանցելու մասին նրա հայտարարությունը թողնում է քաղաքական ուղերձի տպավորություն, որ հասցեագրված է Եվրահանձնաժողովին:

Զելենսկին, կարծես, Ուրսուլա ֆոն դեր Լյայենին առաջարկում է մի կողմ թողնել մարդու իրավունքների և ազատությունների, Ադրբեջանում ավտորիտար իշխանության հարցերը և Իլհամ Ալիևի հետ երկխոսությունը վերականգնել: Նման առաջարկություն Ալիևը Եվրահանձնաժողովի նախագահին արել է պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ նրան հղած շնորհավորական ուղերձում: Այդուհանդերձ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովին չմասնակցեց:

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնակդ Թրամփի առաջին որոշումներից մեկով Միացյալ Նահանգները դադարեցրել է Կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրին մասնակցությունը: Դա նշանակում է, որ Վաշինգտոնը մթնոլորտային արտանետումների դեմ պայքարի հիմնադրամին չի մասնակցի: Իսկ Ադրբեջանն անցած մի քանի տարիներին հռչակել է Եվրոպա «կանաչ էներգիայի արտահանման» մեգա-ծրագիր, որի իրականացումը նոր պայմաններում անհավանական է:

Ուկրաինայի նախագահն ինչո՞ւ է շահագրգռված, որ Եվրոպան ավելի մեծ ծավալներով ադրբեջանական գազ գնի: Նրա այդ դիրքորոշումը քաղաքական առումով խնդրահարույց է, որովհետև Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդ երկրները՝ Սլովակիան, Հունգարիան, Բուլղարիան և Սերբիան ուկրաինական պատերազմի հարցում առնվազն Կիևին չեն աջակցում:

Ալիևն այդ հարցում իր ծառայությո՞ւնն է առաջարկել, եթե, իհարկե, Զելենսկուն հաջողի Եվրահանձնաժողովին համոզել, որ իր վրա վերցնի Բաքու-Էրզրում խողավակաշարի թողունակության մեծացման և ենթակառուցվածքների արդիականացման ծախսերը, որ գնահատվում են 10-15 միլիարդ եվրոյի սահմաններում: Ադրբեջանը դուրս բերել պուտինյան «նավից» ԵՄ համար, երևի, ցանկալի է: Բայց մյուս կողմից ԱՄՆ նախագահն սպառնում է եվրոպական ապրքների ներմուծման «դժոխային մաքսատուրքեր» սահմանել, եթե Եվրամիությունը չմեծացնի ամերիկյան նավթի և հեղուկ գազի գնման ծավալները:

Զելենսկին ի՞նքն է նախաձեռնել Եվրահանձնաժողով-Իլհամ Ալիև հարաբերությունների վերբեռման միջնորդություն, թե՞ Բրյուսելն է նրան լիազորել: Իսկ Միացյալ Նահանգնե՞րը, Ռուսաստա՞նը, Մեծ Բրիտանիա՞ն, որի ձեռքում է ադրբեջանական էներգակիրների արդյունահանման կոնսորցիումի վերահսկիչ փաթեթը: Ալիևի հետ երկխոսությունը բարձրացնո՞ւմ է Զելենսկու հեղինակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում