Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այցելելու է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Վերջինիս խոսքերով՝ Դավութօղլուն Ադրբեջանում մասնակցելու է վերջինիս անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին։
Բացի այդ, պլանավորված է, որ Դավութօղլուն Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ադրբեջանա-թուրքական հարաբերություններում ներկայումս տիրող իրավիճակը, ինչպես նաև այլ հարցեր։











































