Thursday, 25 06 2026
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26

Մասնագիտական կողմնորոշման մեխանիզմները՝ կրթության կարևոր բաղադրիչ

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ. այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառման ընթացքում։

«Շատ կարևոր է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները սկսվում են հենց հիմնական դպրոցից, ինչը բազմաթիվ խնդիրների լուծման նախապայման է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ խմբակները ներդրվել են 2024-25 ուսումնական տարվանից։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարի միջին մասնագիտական կրթության հանդեպ հետաքրքրության աճ է գրանցվել․ ընդունելության ցուցանիշները գոհացուցիչ են և գերազանցել են անգամ բուհական ընդունելության արդյունքներին: Մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում և ուսումնարաններում, ընդունելության բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ պետության համար գերակա համարվող մասնագիտությունների գծով բարձր կրթաթոշակի տրամադրմամբ. «Ներդրված ծրագրերը տալիս են իրենց արդյունքը, սակայն կարևոր է, որ սովորողի մասնագիտական ընտրության հարցում կողմնորոշիչ գործոն հանդիսանան ոչ միայն բարձր կրթաթոշակը, այլև հետաքրքրվածությունն ու կողմնորոշումը, աշխատաշուկայում տվյալ մասնագիտության պահանջարկը: Կարևոր է նաև ՄԿՈՒ հաստատություններում սովորողների հետագա գործունեության, մասնավորապես՝ մասնագիտությամբ աշխատելու խնդիրը» ասել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ավագ դպրոցներում կրթության կազմակերպմանը․ «Ավագ դպրոցը պետք է ինքնանպատակ չլինի, ուստի շատ կարևոր է, որ յուրաքանչուր երեխա կրթությունը շարունակելու և մասնագիտություն ընտրելու հարցում ճիշտ որոշում կարողանա կայացնել: 10-րդ դասարանից սկսած՝ աշակերտները հնարավորություն են ունենում ընտրելու նպատակային ուսուցման ծրագրի այն առարկաները, որոնցով պետք է բուհական քննությունների մասնակցեն: Սա ավագ դասարաններում կրթության կազմակերպումն առավել արդյունավետ կդարձնի»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև ցկյանս կրթության համակարգի և խորհրդատվական ծառայությունների, ճիշտ ուղղորդման մեխանիզմների կարևորության մասին: «Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր տարիքից, մասնագիտական ճիշտ կողմնորոշում և դրանով նաև հաջողություններ գրանցելու պայմաններ և հնարավորություն է ունի»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:

«Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարության գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ նա հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերը կլինեն շարունակական:

ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը ներկայացրել է Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի վերջին տարիների գործունեությունը, կատարած աշխատանքը և ձեռքբերումները՝ հատկապես ԿԳՄՍ նախարարության հետ ակտիվ համագործակցության շրջանակում:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» թեմայով, որին մասնակցել է նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում