Այն երիտասարդների թիվը, որոնք չեն պաշտպանվում սեռական հարաբերությունների ժամանակ, ԱՄՆ-ում և Եվրոպայում կտրուկ աճել է: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են աշխարհի մոտ 30 երկրներում 15-24 տարեկանների շրջանում (հարցվածների թիվը կազմել է 6 հազար մարդ): Այս հետազոտությունը նվիրված է Հակաբեղմնավորման համաշխարհային օրվան: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
2011 թ. ստացված արդյունքները համադրվել են 2009 թ. և 2010 թ. կատարված հետազոտությունների արդյունքների հետ: Ամենաշատը պաշտպանվելուց խուսափում են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Օրինակ՝ Ֆրանսիայում հակաբեղմնավորիչներ չօգտագործողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան երկու անգամ 19%-ից մինչև 40%: Միացյալ Նահանգներում այդ թին աճել է 38%-ից մինչև 53%, Մեծ Բրիտանիայում՝ 36%-ից մինչև 43%: Հետազոտության մեջ նշվում է որ Եվրոպայում միջին աճը կազմել է 36%-ից մինչև 46%:
Հակառակ տենդենցը գրանցվել է Լատինական Ամերիկայում, որտեղ հակաբեղմնավորիչներ օգտագործողների թիվը 56%-ից կրճատվել է մինչև 48%: Ընտանիքի պլանավորման միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջենիֆեր Վուդսայդն ասել է, թե ստացված տվյալները վկայում են, որ երիտասարդները քիչ են տեղեկացված սեռական կյանք վարելու կանոններին, ամա6չում են հակաբեղմնավորիչներ գնել կամ պահանջել պաշտպանվել` անցանկալի հղիությունից կամ սեռական ճանապարհով փոխանցված հիվանդություններից խուսափելու համար:







































