NASA-ն վերջապես հրապարակել է UARS անկառավարելի արբանյակի անկման վայրը, որը Երկիր մոլորակի վրա էր հայտնվել սեպտեմբերի 24-ին: Ամերիկացի մասնագետները նշել են, որ արբանյակը Երկրի մթնոլորտ է մտել հարավային կիսագնդում՝ Խաղաղ օվկիանոսի վրա:
NASA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ արբանյակի բեկորները շատ հեռու են ընկել մարդու բնակության վայրերից: Նրանք ջրասույզ են եղել Խաղաղ օվկիանոսում: Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր վայրերից մասնագետներից տեղեկություններ էին ստացվում, որ արբանյակի բեկորներն ընկնելու են հենց իրենց կողմից նշված վայրերում: Նույնիսկ մեր հարևան վրացիները պնդում էին, որ բեկորներից մեկը հայտնվել է իրենց տարածքում:








































