Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Եվրաատլանտյան նոր ալիքը և դիրքավորումները Կովկասում. կլինի՞ Երևան-Թբիլիսի բարձր մակարդակի հանդիպում

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, Բաքվում հանդիպելով Ադրբեջան այց կատարած Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ, հանդիպումից հետո ճեպազրույցում հերթական անգամ ադրբեջանական «դիտողություններն» ու դժգոհությունն է բարձրաձայնել Հայաստանի Սահմանադրության և «ռևանշիզմի» առնչությամբ:

Վրաստանի ԱԳ նախարարը հիշատակել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հանգամանքն ու դրա կարևորությունը, նաև հայտարարել, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր կարողությունները գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացին նպաստելու համար: Թեև Ադբրբեջանը հավակնում է դառնալ ռեգիոնալ «լիդեր», կամ ճանաչվել իր այդ դերով՝ միջազգային խոշոր խաղացողների շրջանում, այդուհանդերձ, կովկասյան ռեգիոնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պայմաններում բավականին ուշագրավ վիճակում է հայտնվում Վրաստանը, հատկապես այն փոփոխությունների ֆոնին, որ կարող են տեղի ունենալ եվրաատլանտյան միջավայրում՝ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտով:

Թեև Վրաստանի պարագայում իրավիճակը գնահատվում է «Արևմուտք-Ռուսաստան» դիմակայության «պրիզմայով», այդուհանդերձ, Վրաստանում և դրա շուրջ ծավալվող զարգացումները շատ ավելի «ներարևմտյան» են, քան «արևմուտք-ռուսական»: Վրաստանն իր վրա կարող է կրել Եվրոպայում աջ պահպանողական ուժերի հնարավոր առաջընթացի ու վերելքի ազդեցությունը, և գործնականում դիրքավորվելով հենց այդ դաշտում՝ խոշոր հաշվով կարող է Կովկասում հայտնվել միջազգային ալիքի վրա:

Ընդ որում՝ թերևս հենց դա նշմարելով և այդտեղ մրցակցայնություն տեսնելով է նաև, որ Իլհամ Ալիևը տարեմուտի իր հարցազրույցում ևս նկատելիորեն փորձում էր Արևմուտքի հանդեպ դիրքավորվել հենց այդ տրամաբանության մեջ, ռևերանսներ անելով Թրամփին: Աջ պահպանողականության «պահապան հրեշտակ» եվրոպական ուժերը դիտարկում են Թրամփին, և դատելով որոշ հանգամանքներից ու անգամ հայտարարություններից, նրանք կարող են ստանալ քաղաքական ուղղակի, թե անուղղակի աջակցություն: Իհարկե գործարար Թրամփը դրա համար կպահանջի իր գինը, սակայն կարծես թե չկա այն չվճարելու տարբերակ, և կմնա պայմանավորվել նրա հետ, եթե արդեն չի եղել պայմանավորվածություն: հունվարի 17-ին Ադրբեջան է այցելելու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նա կփորձի չեզոքացնե՞լ Ադրբեջանի մրցակցային տրամադրությունները, «սանձե՞լ», թե՞ կառավարել դրանք: Իսկ նա կայցելի՞ Հայաստան մոտակա ժամանակահատվածում, որը փաստացի բարձրացրել է հայ-ամերիկյան հարաբերության խորագիրը, թեև ավելի շուտ հեռացող վարչակազմի պատկերացումներին համահունչ՝ բաց թողնելով նոր վարչակազմի հետ համադրելիության հարցը: Կոբախիձեն Հայաստանում է եղել գրեթե մեկ տարի առաջ՝ 2024-ի մարտին: Կամ առաջիկայում կլինի՞ Փաշինյանի այց Վրաստան: «Ժանրի կանոնը» հուշում է դրա բարձր հավանականությունը, այն ավելի գլոբալ համատեքստում, որ Վրաստանի կովկասյան դիրքի շուրջ կարող է ձևավորվել եվրաատլանտյան նոր իրողությունների բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում