Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Մոսկվան արցունքների չի հավատում, իսկ սպառնալիքի՞

Հունվարի 1-ին Բաքու-Կազան չվերթի Embraer 190/195 օդանավը «GPRS համակարգի խաթարումների և խանգարումների է բախվել, երբ թռչում էր Աստրախանի մարզի օդային տարածքով»: Այդ մասին հայտնում է Բաքվի «Թուրան» գործակալությունը՝ հղելով Ադրբեջանի քաղավիացիայի մարմիններում իր աղբյուրին, որ խոսքերով՝ «ինքնաթիռի բնականոն կապը վերականգնվել է, երբ այն հեռացել է Աստրախանից»:

Ըստ նույն աղբյուրի, այդ ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ և հակահրթիռային ուժերն «աշխատել են Աստրախանը գրոհող ուկրաինական ԱԹՍ-երի դեմ, սակայն ՌԴ պատկան մարմինները «գորգ» գործողության ռեժիմ չեն հայտարարել»: Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Հյուսիսային Կովկասի օդային տարածքը շրջանցելու որոշում են կայացրել չինական մի քանի ավիաընկերություններ, որ թռիչքներ են իրականացնում դեպի Եվրոպա:

Ադրբեջանական AZAL-ը հայտարարել է Ռուսաստանի ավելի քան տասը քաղաքների հետ օդային հաղորդակցությունը «ժամանակավորապես դադարեցնելու» մասին: Բաքվի մամուլում կարծիք է հնչել, որ դեպի Գրոզնի և Մախաչկալ «չվերթներ չեն իրականացվի երկար ժամանակ»: Ադրբեջանում շատ ցավոտ են տարել Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետից մեկ օր անց Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կողմից իր զարմիկին պարգևատրելու փաստը:

Ինչպես պարզվում է վերոնշյալ տեղեկատվությունից, Բաքուն Կազանի հետ օդային հաղորդակցությունը չի խզել, չնայած որ Թաթարստանի մայրաքաղաքը վերջին ամիսներին մի քանի անգամ ուկրաինական ԱԹՍ-երի հարձակման թիրախ է դարձել: Թաթարստանը ՌԴ թուրքախոս ամենախոշոր սուբյեկտն է, որի հետ կենտրոնական իշխանությունների հարաբերությունները միշտ բարդ են եղել:

Ինքնավարության առաջնորդ Մենիխանովը անձնական ջերմ հարաբերություններ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի նախագահի հետ: Նա պարբերաբար այցելում է Բաքու և Անկարա: Թաթարստանի մի շարք ընկերություններ Ադրբեջանի «ազատագրված տարածքներում վերականգնողական ծրագրերի կապալառու են»: Անցյալ տարի ինքնավարության ղեկավար Մենիխանովը մասնակցել է Ջեբրայիլում ԿամԱԶ բեռնամեքենաների տեխսպասարկման և վերանորոգման ձեռնարկության հիմնարկեքի արարողությանը:

Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետից մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիևը Թաթարստանի ղեկավար Մանիխանովին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով: Հրամանագրի պաշտոնական տեքստում ասված է, որ նա այդ պարգեւին արժանանում է «Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում հատուկ ծառայությունների համար»:

Նախագահական հրամանագիրն, իհարկե, չէր կարող արձանագրել, որ խոսքն առաջին հերթին Թաթարստան-Ադրբեջան բարեկամության և համագործակցության մասին է. ֆորմալ առումով Թաթարստանը դաշնային պետության սուբյեկտներից մեկն է, բայց Կազան-Բաքու հարաբերությունները փաստացի անկախ-միջպետական են:

Դեկտեմբերի 25-ից հազիվ մեկ շաբաթ անց ադրբեջանական մարդատար օդանավը երկրորդ անգամ ենթարկել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությանը՝ չի՞ նշանակում, որ Ռուսաստանը Բաքու-Կազան հարաբերությունների առանձնահատուկ բնույթի առումով որոշակի կասկածամտություն ունի, եթե, իհարկե, «Թուրանի» տարածած տեղեկատվությունը գոնե մոտ է իրականությանը:

Բայց ավելի ինտրիգային կլինի, եթե Բաքու-Կազան չվերթի օդանավի «կուրացման» մասին տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական ավիացիոն իշխանությունները: Դա կնշանակի, որ Բաքուն Մոսկվայից ավելի խորքային դժգոհություններ ունի կամ Ալիևին «կողքից հուշում են», որպեսզի Ադրբեջանի և ՌԴ թուրքխոս սուբյեկտների «առանձնահատուկ հարաբերությունների անհրաժեշտությունն» ակտուալացնի: Օդանավի աղետից Ալիևը ձգտում և ձգտելու է հնարավորինս առավել շահ կորզել: Շատ հավանական է, որ այս փուլում դա Թաթարստանի հետ հարաբերությունների լիակատար ազատականացման պահանջն է: Ընդ որում, այդ հարցը, երեւի, միասնաբար Պուտինի «սեղանին կդնեն» Ալիևը և Մենիխանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում