Thursday, 04 06 2026
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Սիդնեյի Համազգային ճեմարանի սաները հյուրընկալվերցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիդնեյի (Ավստրալիա) Համազգային «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց։ Համազգայինի 10-րդ և 11-րդ դասարանների 35 սաները հայրենիք են այցելել ճեմարանի 25-ամյակի առիթով:

Վեհափառ Հայրապետը ողջունելի և գովելի նկատեց այլևս ձևավորված այն ավանդույթը, որ դպրոցի սաներն այցելում են Հայաստան: «Վստահ եմ, որ ձեր այս այցելությունն իր դրոշմը պիտի թողնի ձեր հոգիներում և դուք, առավել զորացած հայկական զգացումների մեջ, հպարտ ձեր ազգային ինքնությամբ` պիտի վերադառնաք առավել նախանձախնդրորեն ձեր ուսումը շարունակելու, արժեքավոր զավակներ լինելու և ձեր կարևոր մասնակցությունը բերելու հայ կյանքի առաջընթացին», – իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդներին ամուր և հաստատուն պահել սերը Հայոց Եկեղեցու և հայ ինքնության նկատմամբ, ծառայություններ ստանձնել հայ կյանքից ներս՝ դրսևորելով ստեղծագործական ոգի և նախանձախնդրություն:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նաև Համազգային ճեմարանի մանկավարժներին և տնօրինությանը, ովքեր նախանձախնդիր են, որ իրենց զավակները կրթվեն հայի ոգով և ազգային գիտակցությամբ:

Համայն հայության նվիրական կենտրոնում նման ջերմ ընդունելության համար Վեհափառ Հայրապետին ճեմարանականների անունից իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց ճեմարանի հայոց լեզվի ուսուցչուհի Բեթի Մարաշլյանը:

Այնուհետև Նորին Սրբությունը պատասխանեց սաներին հետաքրքրող հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու ներկայիս կյանքին ու մեր ժողովրդի մեջ նրա ստանձնած առաքելությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում