Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի Հալեպ քաղաքի (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա) մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների։ Այդ մասին հայտնում է լիբանանյան Naharnet լրատվական հարթակը։
Հարթակի տվյալներով՝ Էս Սաֆիրայի շրջանում ինքնաթիռները գրոհել են պաշտպանական ձեռնարկությունների ու զինապահեստների վրա, ինչպես նաև Հալեպի արվարձանում գտնվող հետազոտական կենտրոնի վրա։
Հունվարի 2-ին օդային գրոհ է իրականացվել Էս Սուվեյդայի նահանգի Խալհալի ռազմական օդանավակայանի վրա։ Ռմբակոծության է ենթարկվել նաև Սիրիայի նախկին բանակի 90-րդ զրահատանկային բրիգադի ռազմակայանը, որը գտնվում է Դամասկոսից 20 կմ հարավ:










































