Իսրայելական MIGnews գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Murals ռեստորանում մի քանի անգամ ընթրիք է կազմակերպել Նյու Յորքում իրանական համայնքի ակտիվիստների համար: Ռեստորանի մուտքի մոտ կանգնած կինը գործակալության թղթակցին մեծ ոգևորությամբ հայտնել է, որ նա «յուրաքանչյուր հյուրի վճարում է 1500 դոլար»:
Ամերիկայում իրանցի ազդեցիկ ակտիվիստ Բանաֆշեհ Զանդ-Բոնացցին հաստատել է այս տեղեկությունը. «Այո, դա ավանդույթ է դեռևս իրանական հեղափոխության ժամանակներից: Նրանք աշխատողների համար ճաշ էին գնում և գումար տալիս, որպեսզի ցույցի գնան՝ ի պաշտպանություն Խոմեյնիի»:









































