Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Ամփոփվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացված «Հաքաթոն»-ի արդյունքները. հայտնի են հաղթող թիմերի անունները

Ծաղկաձորում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում իրականացված «Հաքաթոն»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հայտարարվել են 3 հաղթող թիմերի անունները:

Ինչպես  տեղեկանում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով և շնորհավորելով  մասնակիցներին և ներկաներին, անդրադարձել է ծրագրի առջև դրված նպատակներին և խնդիրներին, ընդգծելով, որ «Հաքաթոն»-ի անցկացման փիլիսոփայության առանցքում տաղանդների բացահայտումն է, նոր մտքերի և գաղափարների գեներացման, ինչպես նաև թիմային աշխատանքի կարևորությունը։

«Այս ծրագիրը գալիս է ապացուցելու, որ Հայաստանը  նաև թիմային աշխատանքներում կարող է արձանագրել լրջագույն հաջողություններ։  Միասնականության ու մեր ջանքերը համատեղելու առումով «Հաքաթոն»-ը դրա վառ ապացույցներից է»,-նշել է նախարարը և հավելել, որ սա  մի մեծ, գեղեցիկ և կարևոր ճանապարհի ընդամենը սկիզբն է:

Մասնակիցներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով նման «Հաքաթոն»-ների անցկացման կարևորությունը՝ նոր ստարտափների ձևավորման և զարգացման գործում, և վստահություն հայտնել, որ այս օրերի ընթացքում գեներացված գաղափարները դառնալու են ստարտափներ, որոնցից մի քանիսը՝ գուցե շատ հաջողված։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էլբակ Էլբակյանն էլ իր ողջույնի խոսքում  կարևորել է միջոցառման անցկացումը, ընդգծել, որ այն հիանալի հնարավորություն է յուրաքանչյուր մասնակցի համար իր գաղափարներն ու մտքերը, կարողությունները բացահայտելու՝ թիմային աշխատանքի և միմյանց հետ շփումների առումով։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, մի շարք բուհերի և կրթական հաստատությունների ղեկավարներ, պաշտոնատար անձինք, ոլորտի առաջատար մասնագետներ։

Այնուհետև հայտարարվել են երեք հաղթող թիմերի անունները, որոնց գաղափարներն առաջադրված թեմաների շրջանակում  լավագույնն են եղել:

Առաջին մրցանակին (2.5 մլն դրամ) է արժանացել Հայաստանի ամերիկյան համալսարանից Aneev2 թիմը, որի գաղափարը «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանությունը դեպի տեքստ» թեմայով էր: Երկրորդ մրցանակին (1.5 մլն դրամ)՝ ՀԱՊՀ համալսարանից FBF թիմը՝ ներկայացնելով  «Աջակցող տեխնոլոգիաների ոլորտում Braille Board ստեղտանաշար» թեմայով իր գաղափարը։ Երրորդ հորիզոնականում (1 մլն դրամ) Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Pumpkin Pie թիմն էր՝ «Էռոզիայի նախաախտրոշումը գյուղատնտեսության ոլորտում» թեմայի վերաբերյալ իր գաղափարով։

«Գործնական հմտությունների կատարելագործում» «Հաքաթոն»-ին մասնակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել էր 60 հավաքական հայտ՝ 300 մասնակցով, որոնցից ընտրվել է լավագույն 22 խումբը՝ 110 մասնակցով։

Նրանք հայաստանյան հետևյալ 11 բուհերից են՝ Երևանի պետական համալսարան, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, Գորիսի պետական համալսարան։

Միջոցառման առաջին մասում տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ են առաջադվել թիմերին և նրանք մրցել են դրանց լուծման իրենց տարբերակներով:

Երկրորդ մասում կազմակերպվել են ֆորումներ, որոնց ընթացքում իրականացվել են քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, գիտական և կրթական կազմակերպությունների մասնակցությամբ:

Ֆորումներում մասնակիցները հնարավորություն են ստացել նաև կիսվել իրենց փորձով, ներկայացնել նոր առաջարկներ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում