Օհայո նահանգի Ռեդինգ քաղաքի ղեկավար կարող է դառնալ ԲարԲի Քյու անունով մանեկենուհին: Այս մասին գրում է The Cincinati Enquirer-ը: Անշունչ մանեկենին առաջադրելու գաղափարը պատկանում է տեղի բնակիչներից մեկին` Քեննի Թեսելին։ Նրան է պատկանում մի սրճարան, որի թալիսմանն է համարվում ԲարԲի Քյուն:
Թեսելը նշել է, որ մանեկենին թեև չեն գրանցել, բայց նա կարող է հաղթել: Սրճարանի սեփականատերը կոչ է արել ԲարԲի Քյուի անունը գրել ընտրական քվեաթերթիկների մեջ, երբ քաղաքի բնակիչները գնան ընտրության: Այս քայլով Թեսելը նպատակ ունի բարձրաձայնելու արագ սննդի սրճարանների խնդիրների մասին: Քաղաքապետի ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբեր ամսին, իսկ մանեկենի «մրցակիցներն» են լինելու գործող քաղաքապետը, հանրապետական և անկախ թեկնածուներ:









































