Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) խոսնակ Ջեմիլ Չիչեքը պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) մամլո ծառայությունը։
Նշվում է, որ Չիչեքի ադրբեջանական այցը կայանալու է նրա ադրբեջանցի գործընկեր Օկտայ Ասադովի հրավերով։ Ներկայումս ճշգրտվում է Չիչեքի ադրբեջանական այցի ժամկետն ու ծրագիրը։ Պլանավորված է, որ այդ այցը տեղի կունենա մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ Ասադովը սեպտեմբերի 21-23-ը այցելել էր Թուրքիա։










































