Իրանական Fars գործակալությանը տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի պահպանողական պատգամավոր և կառավարության քննադատ Ահմադ Թավաքոլին, անդրադառնալով լրտեսության մեղադրանքով Իրանում ձերբակալված երկու ամերիկացի երիտասարդներին 1 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակելուն, հայտարարել է, որ այդ արարքը նման է կաշառակերության, և երկրի շահերից ելնելով՝ լավ կլիներ, որ դատական իշխանությունը հայտարարեր, թե նրանց ներում է շնորհել ու ազատել բանտից:
Ահմադ Թավաքոլին նաև, քննադատելով դատական իշխանության գործունեությունը, հավելել է, որ Իրանի դատական իշխանությունը ենթարկվում է նախագահի կամքին, հետևաբար անկախ կառույց չէ:
«Իրանի նախագահը երկու ամերիկացիների ազատության մասին լուրը նախքան Նյու Յորք մեկնելը հայտարարելով՝ փորձել է, ազգային շահերի դեմ գնալով, իրենց հերոս ձևացնել արտաքին աշխարհում»,-ասել է իրանցի պատգամավորը:











































