«ՀԺ»-ն գրում է, որ մինչև 1999 թվականը տեղի ունեցած ՀՀ ԱԺ և նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ: ԿԸՀ-ում առկա են միայն 1999-ից հետո տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տվյալները:
Այս մասին թերթի հետ զրույցում ասել է ԿԸՀ անդամ Տաթևիկ Օհանյանը:
«Ըստ վերջինիս` ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լինի պարզել, թե 1998-ի նախագահական ընտրություններում ընտրական ցուցակներում քանի ընտրող է եղել և նրանցից քանիսն է քվեարկել: Այս ընտրությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Օհանյանի խոսքով` չեն պահպանվել նաև 1995 Աժ ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի ու 1996-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ տվյալները ևս»,- հավելում է թերթը:







































