«ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ տարվող աշխատանքներն՝ անկախ նրանից, թե ով կլինի այդ երկրի հաջորդ նախագահը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», Տոները նշել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համագործակցում է բազմաթիվ ոլորտներում, և իրենց համար նշանակություն չունի, թե մյուս տարվա ընտրություններից հետո ով կլինի այդ երկրի նախագահը:
Հիշեցնենք, որ ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում որոշում է կայացվել 2012 թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրել վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, ինչն արևմտյան մամուլի կողմից մի շարք «մտահոգիչ» մեկնաբանությունների առիթ էր դարձել:









































