Լիբանանի ղեկավարությունը մտադիր է երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ, զինծառայողների թիվը ավելացնել մինչև 10 000։ Այդ մասին Al Jazeera-ին հայտնել է Լիբանանի պաշտպանության նախարար Մորիս Սլիմը:
Նա ասել է, որ կառավարությունը 10 000 զինվոր կուղարկի երկրի հարավ, որտեղից, ըստ հրադադարի պայմանների, «Հեզբոլլահ»-ը պետք է դուրս գա։










































