Saturday, 27 06 2026
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

Լեհաստանի նախագահը Երևանում շրջեց Փաշինյանի հայտարարությունը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ եթե Հայաստանը մի փոքր հետաքրքրություն ցուցաբերի իր կողմից, ապա իրենք պատրաստ են օգնել Հայաստանին Եվրոպական ընտանիք ներգրավելու հարցում: Ըստ էության՝ Լեհաստանի նախագահ Դուդան Հայաստանում անում է հայտարարություն, որով շրջում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի ընթացքում հնչածը:

Հիշեցնեմ, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ մերձենալ այնքան, որքան պատրաստ է մերձենալ Եվրամիությունը: Դուդան Երևանում փաստորեն հայտարարում է, որ սպասում են Հայաստանից «մի փոքր հետաքրքրություն»: Սա նշանակո՞ւմ է, որ Լեհաստանը, օրինակ, անբավարար է համարում Եվրամիության հետ մերձենալու մասին Հայաստանի հայտարարությունները և ակնկալում է գործնական որևէ քայլ: Օրեր առաջ իր հեռուստահարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու նպատակով չորս ուժերի նախաձեռնած ստորագրահավաքին, հայտարարեց, թե տարօրինակ կլինի, որ իր՝ Եվրախորհրդարանում արած հայտարարությունից հետո կառավարող մեծամասնությունը մերժի հարցը խորհրդարանում քննարկելը: Սա, ըստ էության, նշանակում է, որ Փաշինյանն առնվազն ակնարկում է, որ իշխանությունը կգնա հանրաքվեի:

Դրա՞ մասին է ակնարկում Դուդան, որը Հայաստան այցից առաջ, հավանաբար, տեղեկացվել է Հայաստանում այդօրինակ նախաձեռնության մասին: Թե՞ Լեհաստանի ակնկալիքներն այլ են և, ըստ էության, ավելի գործնական: Թեև պետք չէ բացառել և այն, որ Դուդան պարզապես արել է քաղաքական հայտարարություն՝ լինելով հեռացող նախագահ, այն էլ երկրում, որը խորհրդարանական կառավարմամբ երկիր է և այնտեղ քաղաքականության մշակման հարցում առավել մեծ նշանակություն ունի վարչապետի պաշտոնը, որը զբաղեցնում է Դուդայի ներկայացրած քաղաքական ուժին ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ Դոնալդ Տուսկը:

2023 թվականին նրա առաջնորդված «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը հաղթեց խորհրդարանի ընտրությանը հենց Նախագահ Դուդայի հենարան «Իրավունք և արդարություն» կուսակցությանը, վերստին ստանձնելով վարչապետի պաշտոնը: Նախագահ Դուդան, որ 2015 թվականից ի վեր զբաղեցնում է այդ պաշտոնը, իր երկրորդ ժամկետն ավարտում է 2025 թվականին: Այն, ինչ նա հայտարարում է Երևանում, որքանո՞վ է համընկնում վարչապետ Տուսկի քաղաքական ուղենիշներին և տեսակետներին: Դուդան Լեհաստանում այլևս, ըստ էության, կառավարող ուժի ներկայացուցիչ չէ:

Միևնույն ժամանակ, Դոնալդ Տուսկը 2007-2014 թվականներին զբաղեցնելով Լեհաստանի վարչապետի պաշտոնը և լինելով այդ երկրի պատմության ամենաերկարակյաց վարչապետը, հետագայում զբաղեցրեց Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ այն թողնելուց հետո՝ ԵԺԿ նախագահի, որը Եվրոպայի ամենամեծ կուսակցությունն է: 2018 թվականին Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում իր գործունեության ավարտին այցելել էր Կովկաս, եղել երեք մայրաքաղաքներում, իսկ Հայաստանում այցելելով նաև Սևանավանք հայտարարել էր, թե՝ «այստեղ բաբախում է Եվրոպայի սիրտը»: 2019 թվականին արդեն ԵԺԿ նախագահի պաշտոնում նա Բրյուսելում հյուրընկալել էր Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ Փաշինյանը միշտ կարող է հույս դնել իր վրա:

Ինչպիսի՞ն են ներկայիս վարչապետ Տուսկի մոտեցումներն ու մտքերը, սա թերևս առավել վճռորոշ է հայ-լեհական հարաբերության, ինչպես նաև Լեհաստանի եվրոպական քաղաքականության համատեքստում: Չնայած այդ ամենին, Լեհաստանն, իհարկե, շարունակում է Հայաստանի համար լինել մշտապես բարեկամաբար տրամադրված պետություն, և կարևոր ուղղություն թե՛ երկկողմ հարաբերության, թե՛ Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում