Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի լրամշակման շուրջ կատարված աշխատանքների թեմայով երկօրյա աշխատաժողով են ունեցել։
Աշխատաժողովին մասնակցել է նաև Ծառայության պետ Արմեն Ղազարյանը և պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
Ինչպես տեղեկանում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրությունից, աշխատակիցների հետ քննարկվել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների, դրանցից հանգող հնարավոր մարտահրավերների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի շուրջ հարցեր։
Աշխատակազմը ուսումնասիրել է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի վարչարությունը, հարց ու պատասխանի ձևաչափով ստացել է աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին վերաբերող հարցերի պատասխանները, այդ թվում՝ քննարկվել են նախադեպային խնդիրների լուծման հնարավոր ուղղություններ։








































