Monday, 08 06 2026
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ

ՀՀ մարզպետարանների կայքերը արդիականացվեցին

Այսօր Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում, տեղի ունեցավ ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ստեղծվել են բավականին մեծ հնարավորություններով տեղեկատվական ռեսուրսներ: «Օգտագործելով ժամանակակից տեխնիկական լուծումները` հնարավոր է դարձել տվյալ մարզի և համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Մենք հուսով ենք, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ ոչ միայն մարզպետարանների, այլև համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներին` այդպիսով նպաստելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը»,- ասաց նա:

«Հայաստանը ձգտում է բարելավել իր էլեկտրոնային կառավարման համակարգերը: Պատիվ ունեինք այդ կարևոր հարցում օժանդակելու մարզպետարանների համար տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին և, մասնավորապես, ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին համապատասխան կայքերի մշակմանը»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Սթիվեն Բրագերը:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խոսքով` արդիականացված կայքերը, բնականաբար, կնպաստեն մարզպետարանի գործունեության հրապարակայնությանը և հանրային իրազեկման աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը: «Կայքերը լավագույնս կնպաստեն պետական կառավարման համակարգի և հանրության առավել արդյունավետ շփումների ապահովմանը»,- ասաց նա:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը կարևորեց այն փաստը, որ «արդիականացված ռեսուրսները լայն հնարավորություն են ընձեռում մարզպետարաններին կատարելու իրենց պարտավորությունը, որն է՝ սեփական նախաձեռնությամբ հանրության համար մատչելի դարձնել իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկությունները»։

Կայքերում առկա են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարևորություն ունեն։ Օգտագործողները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը, ինչպես նաև առցանց հետևել իրենց հարցումների, նամակ-դիմումների ընթացքին:

Նոր կայքերը պատրաստվել են ՏԿՆ նախաձեռնությամբ` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Կայքը մշակել և պատրաստել է «Հելիքս կոնսալտինգ» ընկերությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում