ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամաններ տալու մասին: Բայդենի հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը։
«ՄՔԴ-ի կողմից Իսրայելի առաջնորդների ձերբակալման հրաման տալը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ ասել՝ ինչ էլ որ ՄՔԴ-ն ենթադրի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ոչ մի հավասարություն չկա, ոչ մի։ Մենք միշտ կկանգնենք Իսրայելի կողքին նրա անվտանգությանը սպառնալիքների դեմ», – ասել է Բայդենը։







































