Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Կառավարությունը ցանկանում է խստացնել ավտոճանապարհներին հարող հատվածներում կառուցապատման կանոնները

Հայաստանի կառավարությունը ներկայացրել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգման նոր նախագիծ։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։

Այս նախագիծը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհներին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն և կարգավորված կառուցապատում։

Նախագիծը նախատեսում է վերանայել ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման ընթացակարգերը, ինչը պայմանավորված է վերջին տարիներին այդ հատվածներում ինքնակամ և ոչ կանոնակարգված կառուցապատման դեպքերի ավելացմամբ։ Նման դեպքերը հաճախ խաթարում են ճանապարհային երթևեկությունը, հանգեցնում երթևեկության անվտանգության նվազմանը և իջեցնում Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների գրավչությունը։

Ըստ մասնագիտական ուսումնասիրությունների՝ հատկապես բնակավայրերից դուրս գտնվող ճանապարհամերձ տարածքներում նկատվել է ինքնակամ շինարարական գործունեության աճ։ Բազմաթիվ առևտրային օբյեկտներ տեղակայված են առանց համապատասխան կառուցապատման թույլտվության։ Մուտքերի ու ելքերի սխալ պլանավորումը խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Նախագծի շրջանակում սահմանվում են հետևյալ նոր կարգավորումները. կտրուկ սահմանափակվելու է կառուցապատման թույլատրելի օբյեկտների տեսակը՝ ներառելով միայն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչպիսիք են՝ հանգստի գոտիներ, լիցքավորման կայաններ, մոթելներ և տեխնիկական սպասարկման կետեր։

Նախատեսվում է կառուցապատման առաջարկությունների համաձայնեցման նոր ընթացակարգ, ներառյալ ինժեներական ենթակառուցվածքների և տրանսպորտային մուտքերի ու ելքերի մանրամասն պլանավորում։

Պետական սահմանի անցման կետերին հարող տարածքներում կառուցապատումը պետք է համահունչ լինի մաքսային և անվտանգության պահանջներին։

Կահավորանքի տեղադրումը կիրականացվի կառուցապատողների միջոցներով՝ համաձայն կառավարության հաստատած նորմատիվների։

Կառավարությունը նախատեսում է, որ նոր կարգավորումները կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, կկանոնակարգեն միջպետական և հանրապետական ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման գործընթացը, կնպաստեն տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նմանատիպ կարգավորումներ հաջողությամբ կիրառվում են միջազգային բազմաթիվ երկրներում։ Օրինակ՝ Եվրամիության երկրներում և ԱՄՆ-ում ճանապարհամերձ կառուցապատման նկատմամբ կիրառվում են խիստ կանոններ, որոնք ներառում են բազմաֆունկցիոնալ հանգստի գոտիների և անվտանգ երթևեկության կազմակերպման համակարգեր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում