Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ադրբեջանի եվրասիական ընտրությունը. ի՞նչ դեր է վերապահվելու Բաքվին

Մինչ փորձագիտական շրջանակների ուշադրությունը կենտրոնացած է Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով խորհրդաժողովի վրա, Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակայնացրել է եկող տարվա բյուջեի նախագիծը, որով ռազմական և անվտանգության ոլորտի ծախսերը նախատեսվում են 8 միլիարդ մանաթ: Բաքուն բացահայտել է նաև ծախսերի կառուցվածը, ինչից պարզ է դարձել, որ հատկացված գումարի կեսից ավելին նախատեսված է ծախսել սպառազինությունների և զինամթերքի ու ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով:

Ռազմական ծախսերի կտրուկ ավելացման հրապարակայնացումը ժամանակային առումով համընկել է երկու կարևոր իրադարձության: Նոյեմբերի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն այցելել է Չինաստան և ներկա գտնվել միջազգային ավիացիոն և ավիատիեզերական ցուցահանդեսին:

Այդ շրջանակներում Իսլամզադեն հանդիպումներ է ունեցել Չինաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Չան Դինցյուի հետ: Ադրբեջանական մամուլը լուսանկարներ է հրապարակել, որ Իսլամզադեին պատկերում են չինական նորագույն կործանիչների ֆոնին: Փորձագետները եզրակացնում են, որ Բաքուն, ամենայն հավանականությամբ, Պեկինի հետ բանակցություններ է վարում՝ ձեռք բերելու չինական արտադրության կործանիչներ, ինչպես նաև «երկիր-օդ» հրթիռներ և ԱԹՍ-ներ:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը Չինաստանում հանդիպումներ է ունեցել Բելառուսի և Իրանի պաշտոնակիցների, ինչպես նաև ՌԴ ՌՕՈՒ հրամանատարի տեղակալի և չինական ռազմաարդյունաբերական համալիրի մի քանի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ: Չինական վերջին սերնդի մեկ կործանիչի շուկայական արժեքը 40-50 միլիոն դոլար է: Ադրբեջանն արդեն իսկ ձեռք է բերել պակիստանա-չինական համատեղ արտադրության կործանիչների առաջին խմբաքանակը:

Բաքվի ռազմաքաղաքական ծրագրավորումների մասին վկայող երկրորդ իրադարձությունը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի Պակիստան այցն է: Ֆորմալ ձևակերպմամբ՝ նա մասնակցում է պաշտպանական միջազգային ցուցահանդեսին: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Վելիևը հանդիպել է Պակիստանի ԶՈՒ Միացյալ շտաբների պետ գեներալ Սահիր Շահշադ Միրզայի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ներկայիս վիճակը և նախանշել նոր հեռանկարներ՝ հիմք ընդունելով երկու երկրների «բարեկամությունը և եղբայրությունը»: Պակիստանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր միանշանակորեն սատարել և շարունակում է աջակցել Ադրբեջանին, և առայժմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:

Բայց որքանով հասկացվում է Չինաստանում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի շփումներից, Ադրբեջանի վերազինման նոր փուլը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական բանակցություններով և Հայաստանի նկատմամբ հավակնություններով: Տարեկան շուրջ երեք միլիարդ դոլար հատկացնել նոր սպառազինություններ, զինամթերք և տեխնոլոգիաներ ձեռք բերելուն՝ նշանակում է ունենալ ռազմաքաղաքական շատ ավելի հավակնոտ ծրագրավորումներ:

Ադրբեջանի քաղաքական կամ քաղաքակրթական ընտրությունը, կարծես, կատարված է: COP 29-ի ելույթում Ալիևը Եվրոպային խորհուրդ է տվել հեռու կանգնել և չմիջամտել ասիական երկրների ներքին գործերին: Ռուս-ուկրաինական պատերազմը, ըստ երևույթին, գնում է դեպի սառեցում: Հաջողության դեպքում Մոսկվան զարգացնելու է եվրասիական ընդհանուր անվտանգության գաղափարը:

Պետք է ենթադրել, որ այդ համակարգում Ադրբեջանին հատկացվում է կամ հատկացվելու է առանձնահատուկ դերակատարություն, որի շուրջ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան կարող են ընդհանուր կամ գոնե համադրելի մոտեցում ունենալ՝ որոշակիորեն ներգրավելով նաև Իրանին: ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում