Monday, 29 06 2026
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԱՄՆ-ն Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գոնսալեսին ճանաչել է երկրի ընտրված նախագահ

ԱՄՆ-ն Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Էդմունդո Գոնսալես Ուրուտիային, ընտրություններից ամիսներ անց ճանաչել է հարավամերիկյան այս երկրի ընտրված նախագահ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ հուլիսին կայացած ընտրություններում վենեսուելացիները Գոնսալեսին են ընտրել նախագահ։

«Վենեսուելայի ժողովուրդը հուլիսի 28-ին հստակորեն արտահայտվել է: Ժողովրդավարությունը պահանջում է հարգել ընտրողների կամքը», – գրել է Բլինքենն X սոցիալական հարթակում:

Գոնսալեսն իր հերթին երախտագիտություն է հայտնել Վաշինգտոնի դիրքորոշման համար։

«Մենք մեծապես գնահատում ենք բոլոր վենեսուելացիների ինքնիշխան կամքի ճանաչումը։ Այս ժեստը հարգանքի տուրք է մատուցում փոփոխություններ տեսնելու՝ մարդկանց ցանկությանը և քաղաքացիական սխրանքին, որը մենք միասին կատարեցինք հուլիսի 28-ին», – գրել է քաղաքական գործիչը X-ում:

Ըստ Deutsche Welle-ի՝ Կարակասը քննադատաբար է արձագանքել ԱՄՆ պետքարտուղարի խոսքերին: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլն իր ամերիկացի գործընկերոջն անվանել է «Վենեսուելայի հանրաճանաչ թշնամի»:

Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին։ Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոն, որը 2013 թվականից ի վեր երկու ժամկետ արդեն ղեկավարել էր երկիրը, ընտրություններում ստացել է ձայների 51,2 տոկոսը։ Միջազգային դիտորդներին թույլ չեն տվել ներկա գտնվել ընտրություններին։

Ընդդիմությունը հայտարարել է իր թեկնածու Էդմունդո Գոնսալեսի հաղթանակի մասին, որը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Ընտրությունների վիճելի արդյունքների դեմ երկրում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել։ Ակցիաների ընթացքում զոհվել է 28 մարդ, շուրջ 200-ը՝ վիրավորվել։ Ավելի քան 2000 ցուցարար ձերբակալվել է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում