ԱՄՆ-ում սեպտեմբերի 24-ին մեկնարկել է «Արգելված գրքերի շաբաթ» միջոցառումը, որն անցկացնում է Հանուն ընթերցանության ազատության ամերիկյան գրադարանային ասոցիացիան (ALA): Այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1982 թվից: Ինչպես գրում է The Los Angeles Times թերթը, շաբաթվա ընթացքում տեղի կունենան մի քանի միջոցառումներ, որոնք միտված են աջակցելու տարաբնույթ գրականության ազատ հասանելիությանը:
Նշվում է, որ ամերիկյան տարբեր նահանգներում դպրոցական խորհուրդները պարբերաբար արգելում են այն ստեղծագործությունների ընթերցանությունը, որոնք, նրանց կարծիքով, բռնության և սեռական հարաբերությունների նկարագրության սյուժեներ են պարունակում: Այդ գրքերը կարող են հանվել դպրոցական ընթերցանության, արտադպրոցական ընթերցանության ցուցակներից կամ, ընդհանրապես, դուրս թողնվել գրադարաններից:
Օրինակ՝ այս տարի Միսսուրի նահանգում արգելվել էր Կուրտ Վոնեգութիի «Սպանդ համար 5 կամ երեխաների խաչակրաց արշավանքը», իսկ Խարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառը» այլևս խորհուրդ չի տրվում դպրոցական ընթերցանության համար Նյու Ջերսի նահանգում:







































