Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բաքվում անցկացվող COP29-ի ժամանակ ներկայացվել են աշխարհի ամենաշատ արտանետումներ ունեցող քաղաքները

Ասիայում և ԱՄՆ-ում գտնվող քաղաքներն արտանետում են ամենաշատ ջերմոցային գազերը, որոնք նպաստում են կլիմայի փոփոխությանը, իսկ Շանհայը գլխավորում է այդ ցուցակը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով նոր տվյալները, որոնք համատեղում են հետազոտությունները և արհեստական բանականությունը։

Յոթ նահանգները, որոնք ավելի քան 1 միլիարդ տոննա ջերմոցային գազեր են արտանետում, հիմնականում Չինաստանում են, բացի ԱՄՆ Տեխաս նահանգից, որը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։

Երկիր մոլորակի ածխաթթու գազով և մեթանով աղտոտվածությունն աճել է 0,7%-ով՝ հասնելով 61,2 մլրդ տոննայի։

Որոշ խոշոր քաղաքներ արտանետում են ավելի շատ ջերմոցային գազեր, քան որոշ երկրներ։ Շանհայն արտանետում է 256 միլիոն տոննա ջերմոցային գազեր, Տոկիոն՝ 250 միլիոն տոննա, Նյու Յորքը՝ 160 միլիոն տոննա, իսկ Հյուսթոնը՝ 150 միլիոն տոննա։ Քաղաքների շարքում Սեուլը հինգերորդ հորիզոնականում է՝ 142 միլիոն տոննա արտանետումներով։

Ըստ հետազոտության՝ 2022-2023 թվականներին մեծապես ավելացել են Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ինդոնեզիայի և Ռուսաստանի արտանետումները, մինչդեռ Վենեսուելայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում գրանցվել է արտանետումների ամենամեծ կրճատումը։

Նոր հետազոտությունն իրականացվել է մի ընկերության կողմից, որի համահիմնադիրն է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռը։ Նա նոյեմբերի 15-ին ելույթ է ունեցել Բաքվում COP29-ի շրջանակներում անցկացվող նիստերից մեկում։

Գոռը քննադատել է կլիմայի շուրջ բանակցությունների անցկացումն Ադրբեջանում և Արաբական Միացյալ Էմիրություններում (2023 թվականին)։

«Ցավալի է, որ հանածո վառելիքի արդյունաբերությունը և նավթային պետությունները անառողջ աստիճանի վերահսկողություն են հաստատել COP-ի գործընթացի վրա։ Հաջորդ տարի Բրազիլիայում մենք այդ օրինաչափության փոփոխություն կտեսնենք: Բայց, գիտեք, համաշխարհային հանրության համար լավ չէ աշխարհի թիվ 1 աղտոտող արդյունաբերությանը այդքան վերահսկողություն տալ ողջ գործընթացի նկատմամբ», – նշել է Ալ Գոռը:

Բաքվում անցկացվող COP29-ի՝ ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունների ժամանակ երկրները փորձում են նոր թիրախներ դնել՝ նվազեցնելու արտանետումները և որոշելու, թե հարուստ երկրները որքան պետք է վճարեն աշխարհին այդ հարցում օգնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում