Tuesday, 30 06 2026
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը

Ով Մեղրիի երկաթգծի կառուցման համար վճարի, նա էլ հաղորդակցությունը վերահսկելու է

Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ բանակցություններին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովն ասել է, որ եթե այդ հարցում Հայաստանը պաշտոնական փաստաթուղթ չունի, չի սկսել աշխատանքները, նշանակում է բաց հարցեր դեռևս կան:

Երևանն անցյալ շաբաթ հրապարակայնացրել է, որ հաղորդակցությունների բացման առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Բաքվին: Ադրբեջանի արտգործնախարարի խոսքի տոնայնությունից կարելի է ենթադրել, որ Բաքուն դրանց նկատմամբ, այսպես ասած՝ «բավական ընկալունակ է»: Այսինքն՝ բացառված չէ, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններ-Նախիջևան հաղորդակցության հսկողության պարզեցված մեխանիզմների շուրջ կողմերը համաձայնության հասնեն:

Բայրամովը, սակայն, հասկացնում է, որ Բաքուն սպասում է Սյունիքի հարավում հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կամ ամբողջովին նոր լոգիստիկ համակարգի ստեղծման հարցում Հայաստանը պետական որոշում ընդունի: Նա ընդգծում է, որ Ադրբեջանը նման ծրագիր հաստատել է և մոտ ապագայում ենթակառուցվածքները կհասցնի Հայաստանի սահմանին:

Եթե Երևանի վերջնական անբեկանելի դիրքորոշումն է, որ Հայաստանի տարածքում բոլոր հաղորդուղիները չեն կարող երրորդ երկրի կողմից վերահսկվել, բեռնափոխադրումները, տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղաշարժը ենթակա է հայաստանյան օրենսդրությամբ կարգավորման, ապա առաջին հերթին պետք է ենթակառուցվածքների նկատմամբ սուվերենություն հաստատի:

Ոչ ոք Հայաստանի «գեղեցիկ աչքերի» համար Մեղրիի երկաթգիծ չի վերականգնելու և այն Երևանի սուվերեն տիրապետությանը չի հանձնելու: Հայաստանի կառավարությունը պետք է այդ հարցին լուծում տա: Եվ սա այն դեպքն է, երբ, ստիպված ենք խոստովանել՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը սկզբունքորեն ճիշտ է:

Ի՞նչ իմաստ ունի բանավիճել կամ խորհրդակցել հաղորդակցության ռեժիմի սկզբունքների և մեխանիզմների շուրջ, եթե հաղորդուղին, տվյալ դեպքում՝ Մեղրի երկաթգիծը, փաստացի գոյություն չունի, Հայաստանի կառավարությունն էլ այն վերականգնելու կամ նոր երթուղի սահմանելու որոշում չի կայացնում:

Բայրամովը, իհարկե, դիվանագիտական նենգամտություն է դրսևորել՝ ակնարկելով, որ երկաթգծի այդ հատվածի նկատմամբ Հայաստանի սուվերենությունը «վիճելի է»: Նա նաև հիշեցրել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով Երևանի «ստանձնած պարտավորությունը»:

Այս «թնջուկը» կարելի է հասկանալ այն իմաստով, որ Բաքուն «միջանցքի» հարցում կարող է պայմանավորվել Մոսկվայի հետ: Պատահական չէ, որ ադրբեջանցի փորձագետները պարբերաբար հիշեցնում են, որ Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման են հանձնված Ռուսաստանին: Հայ հանրության համար այդպես էլ պարզ չէ՝ Մեղրիի երկաթգիծը նույնպես «Հարավ-կովկասյան երկաթուղինե՞րն» է կառավարում:

1967թ. ԽՍՀՄ կառավարության որոշմամբ Անդրկովկասի երկաթուղիների կառավարումը բաժանվել է գերատեսչական երկու մարմնի՝ «Անդրկովկասյան երկաթուղիներ» և «Ադրբեջանի երկաթուղիներ» վարչությունների միջև: Մեղրիի երկաթգիծը կառավարվել է «Ադրբեջանի երկաթուղիների» վարչության կողմից: Ջեյհուն Բայրակովը, ամենայն հավանականությամբ, այդ «ժառանգությունն» է նաև ակնարկում:

Կարելի է, իհարկե, առարկել, թե Հայաստանն ինչո՞ւ պիտի որոշում ընդունի, գումարներ ծախսի, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ: Բայց նախ դրա դիմաց Հայաստանը երկաթուղային ելք կստանա դեպի Իրան և Ռուսաստան, երկրորդ՝ իսկ այդ հաղորդուղու նկատմամբ լիարժեք իրավազորություն հաստատելու այլ հնարավորության կա՞: Ո՞րն է: Չկա: Ով վճարի, նա էլ վերահսկելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում