Իսպանիայի ազգային ոստիկանությունն առգրավել է ավելի քան 1 տոննա կոկաին, որը բերվել է Հարավային Ամերիկայից։ Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը։
Իրավապահ մարմինների տեղեկատվությամբ՝ թմրանյութը թաքցված է եղել բեռնարկղի մեջ, որը հասցվել է Ալխեսիրասի նավահանգիստ։ Կադիսի նահանգում խուզարկությունների ժամանակ ձերբակալվել է 10 մարդ։
Հետաքննությունը շարունակվել է 2023 թվականի սկզբից, երբ իրավապահները տեղեկացել են հանցավոր կազմակերպության գոյության մասին, որը զբաղվում է կոկաինի միջազգային ծովային փոխադրումներով: Պարզվել է, որ կազմակերպության անդամների մեծ մասը բնակվում է Ալխեսիրասում։ Կադիսի հինգ տներում կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են թմրանյութերի անօրինական շրջանառության և հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեջ։









































