Վրաստանը դեռ չի վերականգնել Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը:
«Մենք անընդհատ կապի մեջ ենք վրացական կողմի հետ: Աշխատանքները դեռ շարունակվում են, մոտ օրերս կավարտվեն»,- ասաց Շ. Սարդարյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը սեպտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցրել էր Հայաստան բնական գազի մատակարարումը: Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ են տարվում Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված, ինչպես նաև կատարվում են սողանքային հատվածի վերանորոգմանն ու գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:











































