Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից մի քանի շաբաթ անց հրապարակել երկրի պաշտպանական ծախսերն ավելացնելու ու ՀՆԱ-ի 2.5 տոկոսին հասցնելու ծրագրերը: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը՝ նշելով, որ այդ քայլը միտված է լինելու Սպիտակ տան նոր ղեկավարի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ռազմական ծախսերի ավելացման երկար սպասված ժամանակացույցն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի գարնանը, քանի որ լեյբորիստները ձգտում են կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի նոր նախագահի հետ: Պարբերականի գնահատմամբ՝ այդ քայլը կարող է Թրամփի հետ հաշտության ինքնատիպ դրսևորում լինել՝ հաշվի առնելով, որ վերջինս նախկինում բազմիցս քննադատել է եվրոպացի դաշնակիցներին՝ հորդորելով ավելացնել սեփական պաշտպանության ծախսերը և այդ բեռը չթողնել ԱՄՆ-ի ուսերին:

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը պաշտոնյաներին հանձնարարել է առաջարկություններ պատրաստել երկրի տնտեսության վրա Թրամփի նախագահության ազդեցության, ինչպես նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների վերաբերյալ:

Թեև պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2.5 տոկոսին հասնելու ճշգրիտ ժամկետը դեռ որոշված ​​չէ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը գործող վարչապետին կոչ է արել դա իրագործել մինչև 2028 թվականը, այնուհետև՝ մինչև 2030 թվականը ծախսերը հասցնել 3 տոկոսի: Ուոլեսը գտնում է, որ դա է Բրիտանիայի առաջատարությունը պահպանելու և ժամանակակից զինված ուժեր ստեղծելու միակ միջոցը:

Ներկայում Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2.2 տոկոսը։ Դա գերազանցում է 2 տոկոսի թիրախը, որը ՆԱՏՕ-ն սահմանել է իր անդամների համար: Այդ ցուցանիշով Մեծ Բրիտանիան 8-րդն է ՆԱՏՕ-ին անդամակցող 32 երկրների շարքում: Ռազմական ծախսերի ավելացումը մինչև 2.5 տոկոսի Բրիտանիային թույլ կտա բարձրանալ 4-րդ հորիզոնական:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում