Thursday, 02 07 2026
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար

Ռուս-վրացական «ֆլիրտն» ավարտվո՞ւմ է

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կայացել է այսպես կոչված՝ Ժնևի միջազգային խորհրդատվությունների հերթական՝ 62-րդ փուլը: Այդ հարթակը ձևավորվել է ռուս-վրացական զինադադարից հետո և կոչված է խաղաղ-բանակցային կարգավորում գտնելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդրին:

Անցած տասնվեց տարիներին սկզբունքային որևէ առաջընթաց, իհարկե, չի արձանագրվել, բայց ոչ ոք միջազգայնորեն չի լուծարել այն, թեև Ռուսաստանը վերջերս Շվեյցարիային մեղադրել է չեզոքությունը կորցնելու մեջ և, որքանով հասկացվում է աբխազական աղբյուրներից, փորձում է Սուխումի և Ցխինվալի միջոցով քննարկումները Մինսկ տեղափոխելու այլընտրանք առաջարկել:

Էական է, որ Ժնևի խորհրդատվությունների հերթական փուլից հետո ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ բաց տեքստով դժգոհություն է հայտնվում, որ Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված է երկրի եվրոպական ընտրությունը:

«Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը, որին ընդդիմության մյուս ուժերը կասկածում էին Բիձինա Իվանիշվիլիի հետ կոալիցիա կազմելու մտադրության մեջ, հանդես է եկել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության ոչ միայն կոշտ քննադատությամբ, այլև իրավիճակի խորքային վերլուծությամբ:

Ըստ այդմ՝ Ռուսաստանը խորապես հիասթափված է, որ «Վրացական երազանքը» քվեարկության արդյունքներով խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չի ստանում: Իսկ դա նշանակում է, որ Իվանիշվիլիի նախընտրական խոստումներն օրինական-սահմանադրական ճանապարհով իրականացնելու հնարավորություն չկա:

Այսինքն՝ իշխող ուժը չի կարող խորհրդարանի երկու երրորդի ձանյներով սահմանադրական փոփոխություն կատարել և Վրաստանի եվրոպական ընտրությունը չեղյալ ճանաչել: Իվանիշվիլին չի կարող նաև հակաօրինական ճանաչել արևմտամետ ընդդիմությունը, սահմանափակել ՀԿ-ների գործունեությունը:

Իսկ եթե այդ փոոխությունները չեն կատարվում, Վրաստանը սահմանադրությամբ և քաղաքական համակարգով մնում է արևմտյան քաղաքակրթության երկիր, ապա Ռուսաստանի համար դադարում է լինել հեռանկարային գործընկեր, առավել ևս՝ դաշնակից պետություն, որ կարող է «եվրասիական ընդհանուր տան» մաս կազմել:

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առանցքային դեմքերից Թեոնա Ակուբարդիան «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիից պահանջել է հանդես գալ և վրաց ժողովրդին ասել ամբողջ ճշմարտությունը, խոստովանել, որ Ռուսաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խաղաղ վերամիավորման շուրջ քննարկումների մասին նախընտրական բոլոր խոսակցությունները «բացահայտ կեղծիք են»:

Ակուբարդիան խորհուրդ է տվել լրջորեն վերլուծել ՌԴ ԱԳՆ հայտարարությունը և համոզվել, որ Ռուսաստանը ոչ թե Վրաստանի ինքնիշխանությունը հարգելու կամ ամրապնդելու, այլ Վրաստանից ամեն ինչ խլելու նպատակ ունի: Նա իշխող կուսակցությանը մեղադրել է «օկուպացիոն ուժերի հետ գործարքի» մեջ:

Ըստ երևույթին՝ Մոսկվայում վրացական ընտրության վերջնարդյունքից իրոք հիասթափված են: «Վրացական երազանքը» վերահաստատել է, որ Արևմուտքի հետ տարաձայնությունները հաղթահարելի են: Թբիլիսիում հատկապես գնահատում են հանրապետական Թրամփի հաղթանակը՝ որպես վրաց-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման հնարավորություն: Վրաստանում կհաջողվի՞ խորհրդարանի գումարման սահմանադրական քվորում ապահովել, ե՞րբ, ի՞նչ կառավարություն կձևավորի, որքա՞ն կշարունակվեն բողոքի ցույցերը կամ, թերևս, ընդդիմությունը մանդատներից չի հրաժարվի, ներքին հարցեր են: Բայց կարծես պարզ է դառնում, որ ռուս-վրացական քաղաքական ֆլիրտն սկզբունքային զարգացում չի ունենա: Ամենայն հավանականությամբ՝ հարաբերությունները կմնան այն մակարդակին, որ կար մինչև խորհրդարանական ընտրությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում