Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժման ուժերը հիպերձայնային բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի հարավում՝ Նեգև անապատում գտնվող թիրախի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։
«Հութիները Եմենից հիպերձայնային բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի հարավում՝ Նեգև անապատում գտնվող կենսականորեն կարևոր նշանակության թիրախի ուղղությամբ», – ասել է աղբյուրը:
Սա հութիների առաջին փորձն է՝ հարվածելու Նեգև անապատին, որտեղ տեղակայված են իսրայելական ռազմակայանները։








































