ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտոնից ազատված Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտանգությունը, և հույս է հայտնել համագործակցելու երկրի պաշտպանության նախարարության նոր ղեկավարի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը մնում է անսասան, ինչպես և մեր աջակցությունը Իրանի և նրա գործընկերների ու պրոքսիների ագրեսիայից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին», – ասվում է հաղորդագրության մեջ:











































