Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով նոյեմբերի 11-13-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում
Միգրացիայի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծառայությունը մատուցվելու է մարզի հետևյալ համայնքներում.
- Նոյեմբերի 12-ին ժամը 10։00-16։00 – Ծաղկահովիտ համայնք
- Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։00-16։00 – Ալագյազ համայնք։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին ժամը 10։00-16։00-ն Արագածոտնի մարզպետարանում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ, որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվություն, կընդունվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումներ»:











































