Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ գլխավոր դատախազի նախկին օգնականը՝ Արևիկ Ավոյանը, որը նոյեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ցանկություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը համակարգելու համար։
Radar Armeniа-ի հետ զրույցում գլխավոր դատախազությունից հերքեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ ներկայացված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։










































