ԱՄԷ-ի հավաքականի և տեղական «Բանյա» ակումբի 21-ամյա ֆուտբոլիստ Թայաբ Ավանան մահացել է ավտովթարից: Դեպքը տեղի է ունեցել Աբու Դաբիում: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Հավաքականի հավաքից տուն վերադառնալու ճանապարհին ֆուտբոլիստն իր ավտոմեքենայով բախվել է բեռնատարի և տեղում մահացել: Մեքենայում է եղել նաև նրա եղբայրը, որին տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Ավանան համարվում էր իր երկրի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը և առանցքային դեր էր խաղում ԱՄԷ-ի հավաքականում: Նրան համաշխարհային ճանաչում բերեց Լիբանանի հավաքականի հետ ընկերական խաղում կրունկով իրացրած 11-մետրանոցը: