Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակել է «Համաբարբառ Յայսմաւուրք նախածերենցյան 6 խմբագրությունների» հունիս, հուլիս և նոյեմբեր ամիսների հատորները` աշխատասիրությամբ Մ. Ապրեսյանի, Լ. Քարիմյանի և Լ. Սարգսյանի: Այս հատորների լույս ընծայմամբ համալրվեց «Յայսմաւուրք» ժողովածուի 12-հատորյա շարքը:
«Յայսմաւուրք» ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկն է: Այն պարունակում է նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաև տերունական տոների մասին հոդվածներ, և նախատեսված է ամենօրյա ընթերցումների համար եկեղեցում ժամերգություններից առաջ կամ հետո:
Հատորները տպագրվել են Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ:










































