Կրեմլում հայտնել են, որ անհնար է դադարեցնել Ուկրաինայի հետ հակամարտությունը մեկ գիշերվա ընթացքում, սակայն ԱՄՆ-ն կարող է նպաստել, որ հակամարտությունն ավելի արագ ավարտվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է նպաստել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը: Դա, իհարկե, չի կարելի անել մեկ գիշերում», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:







































