Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում երկկողմ բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին։
«Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արդեն իսկ նախանշված են նրա և հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները», – ասել է Խավաշին:










































