Հյուսիսային Կորեան նոյեմբերի 5-ի առավոտյան արձակել է փոքր հեռահարության յոթ բալիստիկ հրթիռ։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին թարմացված տվյալներ է ներկայացրել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։
«Առնվազն յոթ հրթիռ թռել է 400-ական կմ՝ թռիչքի 100 կմ բարձրությամբ», – մեջբերել է նրա խոսքը FNN հեռուստաալիքը:
Հրթիռների արձակման մասին ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։
Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական ուղիներով բողոք է ներկայացրել Փհենյանին։










































