Այսօր Քաբուլում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության դիմաց սկսվել է փոխհրաձգություն: Այս մասին Reuters գործակալությանը հաղորդել են աֆղանական իշխանությունները: Այս պահին հայտնի է 1 զոհի և մեկ վիրավորի մասին:
Ariana Hotel հյուրանոցը, որտեղ գտնվում է ԱՄՆ ԿՀՎ ներկայացուցչությունը, տեղակայված է Աֆղանստանի նախագահական նստավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: ԱՄՆ ԿՀՎ-ում հաստատել են հարձակման փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:









































