ԱՄՆ-ն հուսով է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կկարողանա հետաքննությանը տրամադրել խորհրդարանական ընտրությունների կեղծման ապացույցներ, ինչում նա մեղադրում է երկրի իշխանություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Որքան հասկանում եմ, նա (խմբ.՝ Վրաստանի նախագահը) ասել է, որ տեղեկատվություն ունի խախտումների մասին, ուստի հուսով եմ, որ նա կարող է տրամադրել այդ տեղեկատվությունը, որը տեղին կլինի ցանկացած հետաքննության համար, անկախ այն բանից, թե դա անցկացվում է Վրաստանի իշխանությունների, թե որևիցե այլ մեկի կողմից», – հայտարարել է Միլլերը:
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ և Զուրաբիշվիլիին հրավիրել է ցուցմունք տալու։







































