Tuesday, 23 06 2026
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Թուրք-ադրբեջանական լոնդոնյան կոորդինացիա՞, թե՞ Լոնդոնի հարավ-կովկասյան կոորդինացիա

Կառավարության հոկտեմբերի 28-ի նիստից հետո Թուրքիայի նախագահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Էրդողանն ասել է. «Հարավային Կովկասում մշտական խաղաղությանն ուղղված մի բացառիկ հնարավորություն է բացվել։ Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի`այս ուղղությամբ անկեղծ ջանքերին։ Տևական խաղաղությանն ուղղված մի բացառիկ շրջան է ձևավորվել։ Մենք կշարունակենք կոորդինացված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»։

Ընդսմին` Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում հյուրընկալվել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և վերահաստատել այդ հարթակն «ինստիտուցիոնալ կառույցի վերածելու» Անկարայի մտադրությունը:

Կարելի է ենթադրել, որ այդ նախաձեռնությունը հետապնդում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նպատակ, բայց դա, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի տրամաչափի խնդիր չէ: Հետաքրքիր է, որ Թուրքիայի կառավարության նիստի հաջորդ օրը Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Սուլեյմանովը սոցիալական X հարթակում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովն այցելել է Լոնդոն:

Ըստ դեսպանի՝ Ամիրբեկովը հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդական Բարոուի, նախարար Դաութիի, խորհրդարանի անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը և COP29-ը:

Ամիրբեկովի բանակցությունների մասին Ադրբեջանի արտգործնախարարությունը և նախագահի աշխատակազմը տեղեկություն չեն տարածել: Ըստ երևույթին, ադրբեջանցի պաշտոնյայի հետ քննարկումներին չի անդրադարձել նաև բրիտանական կողմը: Համենայն դեպս, միջազգային լրահոսում այդ առթիվ որևէ տեղեկատվություն չի հանդիպում:

Ամիրբեկովը, ինչպես երևում է նրա ուղևորությունների աշխարհագրությունից և մամուլի հետ շփումներից, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ է «եվրոպական-արևմտյան ճակատում»: Այս առումով նրա լոնդոնյան այցը կարելի էր համարել դիվանագիտական «առտնին աշխատանքի» ևս մեկ դրսևորում, եթե չլիներ մի չափազանց կարևոր հանգամանք:

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի ԱԳՆ –ն սոցիալական X հարթակում ընդամենը մեկ նախադասությունից կազմված գրառում է կատարել. «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը հանդիպել է բրիտանացի պաշտոնակից Դևիդ Լեմին, բանակցություններն ընթացել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում»,– փոխանցվել է «Անադոլու» գործակալությունը:

Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացի և Թուրքիայի արտգործնախարարի լոնդոնյան գրեթե համաժամանակյա այցը թուրք-ադրբեջանական կոորդինացված աշխատանքի դրսևորո՞ւմ է, թե՞ Մեծ Բրիտանիան է ձգտում կոորդինացել Հարավային Կովկասի կարգավորումը:

Կամ, եթե մի փոքր կոպիտ ձևակերպվի՝ Լոնդոնը Բաքվից և Անկարայից «հաշվետվություն է պահանջում» հայ-ադրբեջանական կամ հարավ-կովկասյան կարգավորման «առաջընթացի» համար, թե՞ իր տարբերակը կամ մոտեցումներ է առաջարկում: Եթե Լոնդոնը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի հաստատման «խաղի մասնակից» է դառնում, ապա ի՞նչ կարգավիճակով: Որպես ինքնուրույն դերակատար: Ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթամերը փորձել է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել: Նման հանդիպում կայացել է Կազանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում