Իրանը շուտով կպատասխանի երկրին Իսրայելի հասցրած հարվածների։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Նաղդին։
«Առաջիկա օրերին դուք կտեսնեք էլ ավելի ջախջախիչ հարվածներ սիոնիստական վարչակարգին: Մենք նրանց հանկարծակիի կբերենք մեր նախաձեռնողականությամբ և հնարամտությամբ», – ասել է ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյան:











































