Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 29-ին, ժամը 17։40-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին դուրս է եկել Ավազան գյուղից ու մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները տեղորոշված տարածքում հայտնաբերել են Մ․ Մ․-ին (ծնված 1994 թ․) և ուղեկցել պարեկային ծառայության աշխատակիցների մոտ։









































