Monday, 20 07 2026
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Ռուսաստանը երկակի ստանդարտներով է պատերազմում

Եթե հավատանք Ռուսաստանի պաշտոնական քարոզչությանը, ապա ցանկացած երկիր, որ Ուկրաինային անգամ քաղաքական աջակցություն է ցուցաբերում, ակնհայտ թշնամի է, իսկ ովքեր չեն դատապարտում «Կիևի նացիստական ռեժիմը, առնվազն ոչ բարեկամ են: Այդ նարատիվն այնքան կայուն է, որ Կրեմլը նույնիսկ չի խորշում «սարսափ տարածողի» կերպարից:

Վրաստանի պարագայում, մասնավորապես, ռուսաստանյան մամուլն անթաքույց հայտարարում է, որ իշխող ուժը չի միանում պատժամիջոցներին, քանի որ զգուշանում է Ուկրաինայի ճակատագրին արժանանալուց: Նման սպառնալիքներ Մոսկվան ամենատարբեր մակարդակնորով հնչեցնում է նաև հետխորհրդային այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հասցեին: Այսինքն՝ ընդունում է, որ նախկին խորհրդային հանրապետություններն իր նկատմամբ լոյալ են, որպեսզի հարձակման չենթարկվեն, տարածքներ չկորցնեն:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում գերմանական Rheinmetall գործարանը ռազմական օրինական թիրախ է: Այսինքն՝ ռուսական օդուժը կարող է այն ռմբակոծել, հողին հավասարեցնել, քանի որ այն թողարկելու է ռազմական արտադրանք:

Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին ընդառաջ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ազդեցիկ ձեռնարկություններից մեկի գործադիր տնօրեն Սելջուկ Բայրաքտարը պաշտոնապես հայտարարել է, որ Կիևի մերձակայքում ԱԹՍ-ների արտադրության գործարանը գրեթե պատրաստ է շահագործման, բայց ծրագրված է, որ առաջին արտադրանքը կթողարկի 2025 թ. օգոստոսին: Ռուսաստանի ոչ մի պաշտոնյա այդ տեղեկությունը չի մեկնաբանել, ոչ էլ զինվորականներն են հայտարարել, որ ԱԹՍ-ների արտադրության թուրք-ուկրաինական համատեղ ձեռնարկությունը «ռազմական օրինական թիրախ է»:

Ստացվում է, որ գերմանական Rheinmetall-ի ապագա արտադրանքն Ռուսաստանի համար սպառնալիք է, իսկ թուր-ուկրաինական համատեղ թողարկած ԱԹՍ-ն՝ ոչ: Փաստացի երկու դեպքում էլ խոսքը հարձակողական սպառազինության, Ուկրաինայի պաշտպանական հզորության ամրապնդման եւ մեծացման մասին է:

Պարզապես ռուս-թուրքական հարաբերությունները շատ էականորեն տարբերվում են ռուս-գերմանականից: Մոսկվան Անկարայի և Կիևի ռազմա-տեխնոլոգիական համագործակցության հանդեպ «աչք է փակում»՝ հետապնդելով տնտեսական և քաղաքական շահեր:

Ամենաառանցքային հարցում, իհարկե, Վլադիմիր Պուտինը շոշափելի հաջողության չի հասել. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Դաշինքից հեռանալու ոչ մի մտադրություն չունի: Դա է, թերևս, հիմնական պատճառը, որ մեկ տարուց ավելի է, ինչ Ռուսաստանի նախագահն «ընդունում է» Անկարա այցի հրավերը, բայց այն միշտ հետաձգվում է:

Հերթական անգամ Էրդողանը Պուտինին Անկարայում տեսնելու ցանկություն հայտնել է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Հրավերը դարձյալ ընդունվել է, Կրեմլի աղբյուրները հաստատել են, որ «այցը նախապատրաստվում է, բայց ժամկետները դեռ հստակեցված չեն»: Ե՞րբ կհստակեցվեն, պարզ չէ, բայց Ուկրաինայում հետախուզական և հարվածային «Բայրաքթարի» արտադրությունը, հավանաբար, նախատեսված ժամկետներում կսկսվի: Ռուսաստանն, այսպիսով, Ուկրաինայի դեմ պատերազմում երկակի ստանդարտներ է կիրառում: Բայց նվազ ցայտուն չեն քաղաքական երկակի ստանդարտները: ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո անոնսավորվել է, որ նոյեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնում է Ղազախստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում