Sunday, 14 06 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը

Մեծ լարում հետընտրական Թբիլիսիում

Վրաստանի խորհրդարանի ընտրությունից հետո այդ երկիր է ժամանում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Օրբանը առաջինն է շնորհավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությանը՝ խորհրդարանի ընտրությանը հաղթանակի կապակցությամբ: Օրբանի հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ Հունգարիան ներկայումս Եվրոպական միության նախագահող երկիրն է՝ մինչև ընթացիկ տարվա ավարտ: ԵՄ գործադիր իշխանությունը, ինչպես հայտնի է, քննադատում է Վրաստանի իշխանությանը, համարում, որ այն շեղվել է եվրոպական ուղղուց:

Օրբանը, սակայն, այլ կարծիքի է: Այստեղ հատկանշականն այն է, որ Օրբանը Եվրոպական միությունում տևական ժամանակ փորձում է ձևավորել աջերի բլոկ կամ դաշինք, որը դավանում է Եվրոպական միության քաղաքականության և ապագայի այլ մոտեցումներ: Վրաստանում փաստացի ներքաղաքական դիմակայության համատեքստում անցնում է ոչ միայն աշխարհաքաղաքական բևեռների դիմակայության բաժանարար գիծ, այլ նաև ըստ էության ներեվրոպական:

Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլիի կոչով Վրաստանում այսօր երեկոյան սպասվում է ընդդիմադիր ուժերի հանրահավաք, ընդդեմ խորհրդարանի ընտրության արդյունք: Խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած, հավաքական իմաստով մոտ 40 տոկոս ձայն ստացած չորս ուժերը չեն ճանաչել ընտրության արդյունքն ու հայտարարել են, որ չեն վերցնի մանդատները:

Սակայն նրանք կկազմե՞ն հետընտրական պայքարի միասնական ճակատ, թե՞ ոչ: Այդ իմաստով, Վրաստանը հետընտրական մեծ լարման տակ է, որի լիցքաթափմանն հնարավոր տարբերակները, անշուշտ, բազմազան են: Վրաստանով «անցնող» ներեվրոպական «բաժանարար գիծը» հարևան երկրում ձևավորված քաղաքական իրավիճակի առանձնահատուկ հանգամանքներից մեկն է: Արդյո՞ք Վրաստանը կդառնա Եվրոպայի ապագայի վերաբերյալ Հին աշխարհամասում ծավալվող քաղաքական-գաղափարական քննարկումների «կովկասյան հարթակ»:

Սա առերևույթ մակարդակում քիչ ուշադրության արժանացող և նվազ դիտարժան հանգամանք է, գոնե մինչ այժմ, սակայն քաղաքական էության և աշխարհաքաղաքական շերտերի տեսանկյունից Վրաստանում ձևավորված իրադրության և հնարավոր զարգացումների առանցքային շերտերից մեկը, որը կարող է նաև ուշագրավ ասոցիացիաներ ունենալ նաև Հայաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում