Saturday, 27 06 2026
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ. ինչ հնարավորություններ այն կստեղծի

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից։

Ըստ այդմ՝ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝

նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը.

առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը.

խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ հիմնվելով սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա։

Այսպիսով՝

«ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Վերջինս յուրաքանչյուր տարի կսահմանի Կառավարությունը՝ հաշվի առնելով 1 չափահաս անձի համար հաշվարկված նվազագույն պարենային զամբյուղի չափը, այսինքն՝ ծայրահեղ աղքատության շեմը.

անձին չի նշանակվի անապահովության նպաստ, եթե վերջինս աշխատունակ է և չի ներկայացնում դիմում, որպեսզի Միասնական սոցիալական ծառայության կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։ Ավելին, կներդրվի նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում.

նպաստի մերժման համար հիմք կլինի նաև հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք ունենալը, այլ ակտիվների կամ դրանց մասին վկայող այլ ցուցիչների առկայությունը, միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման ցուցիչները և այլն։

Կշարունակվեն տրամադրվել անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայություններ, սակայն ոչ միայն նպաստառու՝ ծայրահեղ անապահով ընտանիքներին, այլ նաև՝ ստորին և միջին աստիճանի անապահով ընտանիքներին: Ընդ որում՝ անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստիճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում