Հնդկաստանում մեկամյա մի երեխա «Գինեսի ռեկորդների գրքում» է գրանցվել` սահմանելով նոր ռեկորդ: Ակշատ Սակսենան ծնվել է 34 մատներով. 14 մատ՝ ձեռքերին և 20-ը՝ ոտքերին: Ինչպես հայտնում է Mignews-ը, երեխային, արդեն մի քանի անգամ վիրահատել են:
Բժիշկների խոսքերով՝ ավելորդ մատների առկայությունը գենետիկական հազվագյուտ հիվանդության` պոլադակտիլիայի արդյունքն է:
Մինչ Ակշատի ծնվելը համանման ռեկորդը պատկանում էր չինացի մի տղայի, ով ձեռքերին ուներ 15, իսկ ոտքերին՝ 16 մատներ:







































