Wednesday, 01 07 2026
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան

ՆԱՏՕ-ի յոթ երկրներ դեմ են Ուկրաինայի անհապաղ անդամակցությանը դաշինքին. POLITICO

ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Գերմանիան, պատրաստ չեն տեղի տալու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պահանջներին և անհապաղ հրավիրելու նրան դաշինք՝ Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելու մտավախությունների պատճառով։

Այդ  մասին հաղորդում է POLITICO-ի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չորս պաշտոնյաների ու դիվանագետների։

Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ Գերմանիան և ԱՄՆ-ն առաջին երկրների թվում են, որոնք ձգձգում են Կիևին դաշինք հրավիրելու հարցը։

«Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Սլովենիան և Իսպանիան, թաքնվում են ԱՄՆ-ի և Գերմանիայի թիկունքում: Նրանք տատանվում են այդ հարցում (խմբ.՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության)», – մեջբերում է POLITICO-ն դաշինքի պաշտոնյայի խոսքը, որի անունը չի նշվում։

Ուկրաինայի անդամակցությանը դեմ են նաև Հունգարիան և Սլովակիան։

Հրատարակության մեկ այլ զրուցակցի խոսքով՝ դաշինքի երկրները միայն վերացականորեն են հավանություն տալիս Ուկրաինայի անդամակցությանը և կսկսեն ակտիվորեն դիմադրել դրան, հենց դա սկսի իրականություն դառնալ։ Լրատվամիջոցի գնահատումներով՝ դաշինքի առանցքային անդամները ձգձգում են Կիևի հրավերը, քանի որ «անհանգստացած են, որ կներքաշվեն Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ»։

POLITICO-ի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում կարծում են, որ ԵՄ երկրների մեծ մասը չի աջակցի մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ ԱՄՆ վարչակազմում բազմիցս ասել են, որ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը տեղի կունենա միայն Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո, սակայն հստակ ժամկետներ չեն նշվել։ Ընդ որում, ըստ պարբերականի զրուցակցի՝ Կիևի հնարավոր հրավերն ապագայում «կկապվի Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի պարտադիր բարեփոխումների հետ»:

Իր «հաղթանակի ծրագրում», որը Զելենսկին վերջերս ներկայացրել էր ԵՄ երկրներին, իսկ մինչ այդ՝ ԱՄՆ ղեկավարությանը, նա խնդրում է անմիջապես հրավիրել Ուկրաինային ՆԱՏՕ, սակայն միևնույն ժամանակ ընդունելով, որ դա հնարավոր կլինի միայն Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում